Անցնել բովանդակությանը
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԵՎՏՈՒՐ

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

1. Կողմերը միմյանց կտրամադրեն առավել բարենպաստ ազգի ռեժիմ բոլոր բնագավառներում` կապված.

- արտահանումների և ներմուծման վրա տարածվող մաքսատուրքերի և գանձումների հետ, ներառյալ այդպիսի տուրքերի և գանձումների հավաքման մեթոդը,

- մաքսային ստուգումների, տարանցման, ապրանքային պահեստների և վերաբեռնումների վերաբերյալ դրույթների հետ,

- ներկրվող ապրանքների վրա ուղղակի կամ անուղղակի հարկերի և որևէ այլ տեսակի ներքին գանձումների հետ,

- վճարման մեթոդների և այդպիսի վճարումների փոխանցման հետ,

- ներքին շուկայում ապրանքների վաճառքի, գնման, փոխադրման, բաշխման և օգտագործման վերաբերյալ կանոնների հետ:

2. Առաջին կետի դրույթները չեն տարածվում.

ա) այն առավելությունների վրա, որոնք տրվում են մաքսային միություն կամ ազատ առևտրի գոտի ստեղծելու նպատակով կամ այդպիսի միության կամ գոտու ստեղծման հետևանքով,

բ) այն առավելությունների վրա, որոնք տրվում են որոշակի երկրներին ԱՀԿ-ի կանոնների և այլ միջազգային պայմանավորվածությունների համաձայն` ի նպաստ այդ երկրների զարգացման,

գ) այն առավելությունների վրա, որոնք տրվում են հարևան երկրներին` սահմանամերձ առևտուրը հեշտացնելու նպատակով:

3. Առաջին կետի դրույթները չեն տարածվի առաջին Հավելվածում նշված այն առավելությունների վրա, որոնք Հայաստանի Հանրապետության կողմից տրվում են ԽՍՀՄ փլուզման հետևանքով առաջացած այլ պետություններին, մինչև Հայաստանի Հանրապետության ԱՀԿ-ին անդամակցելու ժամանակաշրջանի ավարտը կամ մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը (որը ավելի վաղ կլինի):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։