ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հոդված 59
Հոդված 59
1. Կողմերը կամրապնդեն համագործակցությունը տարածաշրջանային զարգացման և հողօգտագործման պլանավորման հարցերում:
2. Կողմերը կխրախուսեն ազգային տարածաշրջանային և տեղական իշխանությունների միջև տեղեկության փոխանակումը` տարածաշրջանային զարգացման պլանավորման համար պատասխանատու պետական կազմակերպությունների միջև անմիջական կապերի, ի թիվս այլոց, տարածաշրջանային զարգացումը խրախուսելու ուղիներ և մեթոդներ փոխանակելու նպատակով: