Անցնել բովանդակությանը
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հոդված 65. ՄԱՔՍԱՅԻՆ ՈԼՈՐՏ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 65. ՄԱՔՍԱՅԻՆ ՈԼՈՐՏ

1. Սույն համագործակցության նպատակն է երաշխավորել առևտրի և տոնավաճառների կապակցությամբ ընդունվելիք դրույթների համապատասխանությունը և հասնել Հայաստանի Հանրապետության և Համագործակցության մաքսային համակարգերի մերձեցման:

2. Համագործակցությունը, մասնավորապես, կընդգրկի.

- տեղեկության փոխանակում,

- աշխատանքի մեթոդների կատարելագործում,

- Համակցված անվանացանկի և եզակի վարչական փաստաթղթի ընդունում,

- Համագործակցության և Հայաստանի Հանրապետության տարանցիկ համակարգերի միջև փոխկապակցվածության ապահովում,

- բեռնափոխադրումների հետ կապված ստուգումների և ձևականությունների պարզեցում,

- օժանդակություն ժամանակակից մաքսային տեղեկատվական համակարգերի ներդրման գործին,

- սեմինարների և ուսումնական ծրագրերի կազմակերպում:

Անհրաժեշտության դեպքում կցուցաբերվի տեխնիկական օգնություն:

3. Չհակասելով սույն Համաձայնագրով նախատեսվող հետագա համագործակցությանը և, մասնավորապես, 69-րդ և 71-րդ Հոդվածներին, փոխօգնությունը վարչական մամինների միջև կիրականացվի սույն Համաձայնագրին կից Արձանագրության դրույթներին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։