Անցնել բովանդակությանը
ԴՐՈՒՅԹՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼԳլուխ 4 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 39

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 39

1. Առավել բարենպաստ ազգի ռեժիմը` տրված սույն բաժնի դրույթների համաձայն, չպետք է վերաբերի Կողմերի սահմանած հարկային առավելություններին, որոնք տրվում են կամ հետագայում կտրվեն կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ կամ այլ հարկային հարցերի վերաբերյալ համաձայնագրերով:

2. Սույն բաժնում ոչինչ չպետք է խոչընդոտի, որ Կողմերն ընդունեն կամ իրագործեն միջոցներ, որոնց նպատակն է կանխել հարկերից խուսափումը` համաձայն կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ համաձայնագրերի հարկերի մասին դրույթների և այլ հարկային համաձայնագրերի կամ տեղական հարկային օրենսդրության:

3. Սույն բաժնում ոչինչ չպետք է խոչընդոտի, որ Հայաստանի Հանրապետությունը կամ Անդամ պետությունները, իրենց հարկային օրենսդրության համապատասխան դրույթները կիրառելիս, տարբերակում մտցնեն միանման պայմաններում չգտնվող հարկատուների միջև, մասնավորապես, ինչը վերաբերում է վերջիններիս բնակության վայրին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։