Անցնել բովանդակությանը
ԴՐՈՒՅԹՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼԳլուխ 3 · ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻՋԵՎ

Հոդված 32

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 32

1. Կողմերը պարտավորվում են արդյունավետորեն կիրառել առևտրային հիմունքներով միջազգային ծովային շուկա և ծովային երթուղիներ անարգել մուտք գործելու սկզբունքը.

ա) վերը նշված դրույթը չի հակասում այն իրավունքներին և պարտավորություններին, որոնք բխում են Միավորված ազգերի կազմակերպության «Ծովային կոնֆերանսների վարման կարգի մասին կոդի» վերաբերյալ Կոնվենցիայից և վերաբերում են սույն Համաձայնագրի մեկ կամ մյուս Կողմին: Ոչ կոնֆերանսային միությունները կարող են գործել` ազատ մրցակցելով կոնֆերանսների հետ այնքան ժամանակ, քանի դեռ նրանք կառաջնորդվեն առևտրային հիմունքներով ազատ մրցակցության սկզբունքով,

բ) Կողմերը հաստատում են ազատ մրցակցային միջավայր ստեղծելու իրենց պատրաստակամությունը` որպես չոր և հեղուկ ապրանքատեսակների մեծածախ առևտրի անհրաժեշտ պայման:

2. 1-ին կետում նշված սկզբունքները կիրառելիս Կողմերը`

ա) սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո չեն կիրառի Համայնքի որևէ Անդամ պետության և նախկին Խորհրդային Միության միջև կնքված երկկողմ պայմանագրի դրույթները, որոնք վերաբերում են բեռների փոխադրումների բաժանմանը,

բ) չեն ընդգրկի բեռնափոխադրումների բաժանման վերաբերյալ դրույթները որևէ երրորդ երկրի հետ հետագայում կնքվելիք համաձայնագրում, բացի այն բացառիկ դեպքերից, երբ սույն Համաձայնագրի մեկ կամ մյուս Կողմի գծային նավարկային ընկերությունները այլ կերպ չեն ունենա երրորդ երկրի հետ գործարք կատարելու` այդ երկիր և այդ երկրից ապրանքների փոխադրում իրականացնելու շահավետ հնարավորություն,

գ) կարգելեն բեռնափոխադրումների բաժանման վերաբերյալ պայմանավորվածությունները չոր և հեղուկ ապրանքների մեծածախ առևտրի վերաբերյալ հետագա երկկողմ համաձայնագրերում,

դ) սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո կվերացնեն բոլոր միակողմանի միջոցները, ինչպես նաև վարչական, տեխնիկական և այլ խոչընդոտները, որոնք կարող են ունենալ սահմանափակվող կամ խտրական ազդեցություն միջազգային ծովային փոխադրումների ծառայությունների ազատ մատակարարման վրա:

3. Յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմի քաղաքացիների կամ ընկերությունների կողմից օգտագործվող նավերի նկատմամբ պետք է տածի ոչ պակաս բարենպաստ վերաբերմունք, քան այն տածում է իր սեփական նավերի նկատմամբ` միջազգային առևտրի համար բաց նավահանգիստ մտնելու, նավահանգիստներում ենթակառուցվածքից օգտվելու, ինչպես նաև համապատասխան վճարումների և գանձումների, մաքսային ծառայությունների, բեռնման և բեռնաթափման ծառայությունների և խարսխակայան հատկացնելու առումով:

4. Համայնքի քաղաքացիներն ու ընկերությունները, որոնք միջազգային ծովային փոխադրումների ծառայություններ են մատուցում, ազատ կարող են մատուցել միջազգային ծովային-գետային փոխադրումների ծառայություններ Հայաստանի Հանրապետության ներքին ջրային ուղիներում և հակառակը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։