ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ
Հոդված 2
Հոդված 2
Ժողովրդավարության, միջազգային իրավունքի սկզբունքների և մարդու իրավունքների, ինչպես սահմանված է, մասնավորապես, Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության մեջ, Հելսինկիի Եզրափակիչ ակտում և Նոր Եվրոպայի համար Փարիզի խարտիայում, ինչպես նաև շուկայական տնտեսության սկզբունքների հարգումը, ներառյալ ԵԱՀԽ-ի Բոննի խորհրդակցության փաստաթղթերում շարադրվածները, ընկած է Կողմերի արտաքին և ներքին քաղաքականությունների հիմքում և կազմում է գործընկերության և սույն Համաձայնագրի հիմնական բաղադրիչը: