Անցնել բովանդակությանը
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ԵՎ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԳԱՂԹԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 72. ԱՊՕՐԻՆԻ ՆԵՐԳԱՂԹ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 72. ԱՊՕՐԻՆԻ ՆԵՐԳԱՂԹ

. Եվրամիության անդամ պետություններն ու Հայաստանի Հանրապետությունը համաձայնում են համագործակցել ապօրինի ներգաղթը կանխելու և հսկելու նպատակով: Ուստի`

- Հայաստանի Հանրապետությունը համաձայնում է հետ ընդունել Անդամ պետությունների տարածքում անօրինականորեն գտնվող իր քաղաքացիներին` տվյալ երկրի պահանջի համաձայն և առանց լրացուցիչ ձևականությունների,

- յուրաքանչյուր անդամ պետություն, ընդհանուր նպատակներից ելնելով, համաձայն է հետ ընդունել իր համաքաղաքացուն, որն ապօրինաբար գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում` վերջինիս պահանջի համաձայն և առանց ձևականությունների: Անդամ պետությունները և Հայաստանի Հանրապետությունը տվյալ նպատակների համար իրենց քաղաքացիներին կապահովեն համապատասխան նույնական փաստաթղթերով:

2. Հայաստանի Հանրապետությունը համաձայնում է երկկողմ պայմանագրեր կնքել Անդամ պետությունների հետ, որոնցով կկարգավորվեն փոխադարձ պարտավորությունները, այդ թվում նաև այլ երկրների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող այն անձանց հետ ընդունելու առումով, որոնք ժամանել են անդամ պետություն Հայաստանի Հանրապետությունից կամ հակառակը:

3. Համագործակցության խորհուրդը կքննարկի նաև ապօրինի ներգաղթի կանխարգելմանն ու վերահսկմանն ուղղված լրացուցիչ համատեղ ջանքերի գործադրման հարցը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։