Անցնել բովանդակությանը
ԴՐՈՒՅԹՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼԳլուխ 2 · ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ԱՌՆՉՎՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Հոդված 28

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 28

1. Չնայած սույն բաժնի 1-ին գլխի դրույթներին` հայկական ընկերությունը կամ Համայնքի ընկերությունը, որը հիմնվել է, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության կամ Համայնքի տարածքում, իրավասու է ինքը կամ իր մասնաճյուղերի կամ դուստր ձեռնարկությունների միջոցով, հաստատության հյուրընկալող երկրի (համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության և Համայնքի տարածքում) գործող օրենսդրության համաձայն, վարձել աշխատողներ, որոնք հանդիսանում են, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության կամ անդամ պետությունների քաղաքացի` պայմանով, որ այդ աշխատողները կկազմեն հիմնական անձնակազմը, ինչպես սահմանված է 2-րդ կետում, և որ նրանք կաշխատեն բացառապես այդ ընկերություններում կամ մասնաճյուղերում: Նման աշխատողների բնակության և աշխատանքի թույլտվությունը կտրվի միայն այդպիսի գործունեության ժամկետով:

2. Վերը նշված ընկերությունները, որոնք այսուհետ կանվանվեն «կազմակերպություններ», հիմնական անձնակազմի անդամները ներքոհիշյալ կատեգորիաներից «գ» ենթակետում սահմանված «ներկորպորացիոն փոխադրողներն» են` պայմանով, որ այդ կազմակերպության կողմից լինեն նրա գործընկերը (բացի բաժնետոմսերի վերահսկող փաթեթը տնօրինող բաժնետերերից) ամենաքիչը նման փոխադրմանը նախորդող մեկ տարվա ընթացքում:

Դրանք են`

ա) անձինք, որոնք աշխատում են կազմակերպության վերին օղակներում և անմիջապես ղեկավարում են հաստատության աշխատանքները և, ընդհանուր առմամբ, ղեկավարվում և ցուցումներ են ստանում անմիջապես տնօրենների կամ բաժնետերերի խորհրդից կամ դրան համարժեք մարմնից, ներառյալ`

- հաստատության կամ հաստատության բաժանմունքի կամ ենթաբաժանմունքի տնօրենները,

- այլ ղեկավարների, մասնագիտական կամ կառավարող օղակների աշխատողների գործունեությունը ղեկավարող և հսկող անձինք,

- անձինք, որոնք ունեն անձամբ աշխատանքի ընդունելու, աշխատանքից ազատելու կապակցությամբ և այլ կադրային հարցերով երաշխավորություն տալու իրավասություն,

բ) անձինք, որոնք աշխատում են կազմակերպություններում և ունեն բացառիկ գիտելիքներ, որն էական նշանակություն ունի հաստատության գիտահետազոտական սարքավորումները տեխնիկապես սպասարկելու կամ կառավարումն իրականացնելու տեսանկյունից: Այդպիսի գիտելիքների գնահատումը, տվյալ հաստատության բնույթին հատուկ գիտելիքների հետ մեկտեղ, կարող է ապահովել որակավորման բարձր մակարդակ` հատուկ տեխնիկական գիտելիքներ պահանջող աշխատանքի և ձեռնարկատիրական գործունեության համար, ներառյալ մասնագիտությանը տիրապետելը, որով աշխատելը պայմանավորված է հատուկ պահանջներով,

գ) «ներկորպորացիոն փոխադրվող» նշանակում է ֆիզիկական անձ, որն աշխատում է մի Կողմի տարածքում գտնվող կազմակերպությունում և ժամանակավորապես փոխադրվում է` ընդգրկվելով մյուս Կողմի տարածքում ծավալվող տնտեսական գործունեության մեջ: Համապատասխան կազմակերպությունը պետք է ունենա գործունեության հիմնական վայր Կողմերից մեկի տարածքում, իսկ փոխադրումը պետք է կատարվի այդ կազմակերպության հաստատություն (մասնաճյուղ, դուստր ձեռնարկություն), որը նմանատիպ արդյունավետ գործունեություն է ծավալում մյուս Կողմի տարածքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։