Հոդված 5
Հոդված 5
Կողմերի միջև կհաստատվի կանոնավոր քաղաքական երկխոսություն, որ նրանք մտադիր են զարգացնել և հաճախակի դարձնել: Այն կուղեկցի և կամրապնդի Հայաստանի Հանրապետության և Համայնքի միջև մերձեցումը, կաջակցի Հայաստանում կատարվող քաղաքական ու տնտեսական փոփոխություններին և կնպաստի Համայնքի նոր ձևերի հաստատմանը: Քաղաքական երկխոսությունը.
- կամրապնդի Հայաստանի Հանրապետության կապերը Համայնքի և դրա Անդամ պետությունների և, հետևաբար, ժողովրդավարական ազգերի ողջ հանրության հետ: Սույն Համաձայնագրի միջոցով ձեռք բերված տնտեսական մերձեցումը կառաջնորդի դեպի ավելի սերտ քաղաքական կապերի հաստատման,
- կնպաստի Անդրկովկասի անկախ պետությունների հետագա զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային հարցերում դիրքորոշումների համընկնմանը և, դրանով իսկ, այդ տարածաշրջանում անվտանգության ու կայունության աճին,
- կնախատեսի, որ Կողմերը ջանքեր գործադրեն` համագործակցելու Եվրոպայում կայունության և անվտանգության ամրապնդման, ժողովրդավարության սկզբունքների իրագործման, մարդու, մասնավորապես փոքրամասնությունների իրավունքների հարգման և պաշտպանության վերաբերյալ հարցերում, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, կխորհրդակցեն առնչվող հարցերի շուրջ:
Նման երկխոսությունը տեղի կունենա տարածաշրջանային հիմքով` նպատակ ունենալով նպաստել տարածաշրջանային վեճերի լուծմանը և լարվածության թուլացմանը: