Անցնել բովանդակությանը
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հոդված 58. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 58. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համագործակցությունը մասնավորապես նպատակաուղղված է փոխադարձ հաշվարկների համընդհանուր ընդունված համակարգերում Հայաստանի Հանրապետության ընդգրկմանը:

Տեխնիկական օգնությունը կկենտրոնացվի հետևյալ ասպեկտների վրա`

- բանկային և ֆինանսական ծառայությունների, վարկային ռեսուրսների ընդհանուր շուկայի զարգացում, Հայաստանի Հանրապետության ներգրավում համընդհանուր ճանաչում ստացած փոխադարձ հաշվարկների համակարգերում,

- Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի և դրա հաստատությունների զարգացում, փորձի փոխանակում և անձնակազմի վերապատրաստում,

- ապահովագրական ծառայությունների զարգացում, որը, ի թիվս այլոց, բարենպաստ հիմք կարող է ստեղծել Հայաստանի Հանրապետության ապահովագրական ոլորտում համատեղ ձեռնարկությունների հիմնադրման գործում Համագործակցության ընկերությունների մասնակցության համար, ինչպես նաև` արտահանվող վարկի ապահովագրության զարգացում: Այդ համագործակցությունը մասնավորապես կնպաստի Հայաստանի Հանրապետության և անդամ պետությունների միջև հարաբերությունների զարգացմանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։