ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԵՎՏՈՒՐ
Հոդված 16
Հոդված 16
Սույն Համաձայնագիրը չպետք է բացառի արտահանումների, ներկրումների կամ ապրանքների տարանցման արգելումը կամ սահմանափակումները, որն արդարացվում է` ելնելով հասարակական բարոյականության, սոցիալական քաղաքականության կամ սոցիալական ապահովագրության, մարդկանց առողջության ու կյանքի, կենդանիների և բույսերի պաշտպանության, բնական պաշարների պաշտպանության, գեղարվեստի, պատմական և հնագիտական արժեքների, ազգային հարստության պահպանման կամ մտավոր, արդյունաբերական և առևտրային սեփականության կամ ոսկուն և արծաթին վերաբերող նորմերի պաշտպանության տեսանկյունից: Այդպիսի արգելքները կամ սահմանափակումները, այնուամենայնիվ, չպետք է լինեն Կողմերի միջև առևտրում ինքնակամ խտրականության կամ քողարկված սահմանափակումների միջոց: