ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Հոդված 7
Հոդված 7
Քաղաքական երկխոսության համար Կողմերը կարող են առաջ քաշել այլ գործընթացներ և մեխանիզմներ, մասնավորապես, հետևյալ ձևերով.
- պաշտոնական բարձր մակարդակի կանոնավոր հանդիպումներ մի կողմից` Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների և մյուս կողմից` Համայնքի ու դրա Անդամ պետությունների ներկայացուցիչների միջև,
- լիովին օգտագործելով Կողմերի միջև դիվանագիտական ուղիների բոլոր հնարավորությունները, ներառյալ` համապատասխան կապերը երկկողմ, ինչպես նաև բազմակողմ ասպարեզներում, ինչպիսիք են օրինակ` Միավորված ազգերի, ԵԱՀԿ-ի և այլ հանդիպումները,
- ցանկացած այլ ձևով, ներառյալ փորձագիտական հանդիպումների հնարավորությունը, ինչը կնպաստի այդ երկխոսության ամրապնդմանը և զարգացմանը: