Անցնել բովանդակությանը
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ԵՎ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԳԱՂԹԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 69

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 69

Կողմերը կհամագործակցեն ապօրինի գործողությունները կանխելու նպատակով: Դրանք են`

- տնտեսական բնույթի օրինախախտումները, ներառյալ կաշառակերությունը,

- տարբեր ապրանքներով, ներառյալ արտադրական թափոններով կատարվող ապօրինի գործարքները,

- կեղծարարությունը: Վերը նշված բնագավառներում համագործակցությունը կհիմնվի փոխադարձ քննարկումների և սերտ կապի վրա: Տեխնիկական և վարչական օգնություն կտրամադրվի`

- ապօրինի գործողությունների կանխմանն ուղղված ազգային օրինագծերի պատրաստման համար,

- տեղեկատվական կենտրոնների ստեղծման համար,

- օրինապահ մարմինների աշխատանքի արդյունավետության բարձրացման համար,

- անձնակազմի վերապատրաստման և հետազոտական ենթակառույցների զարգացման համար,

- ապօրինի գործողությունների կանխարգելմանն ուղղված երկուստեք ընդունելի միջոցառումների մշակման գործընթացների համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։