ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԵՎՏՈՒՐ
Հոդված 18
Հոդված 18
1. Ածխի և պողպատի Եվրոպական համագործակցության ստեղծման վերաբերյալ Պայմանագրի գործողության տակ ընկնող ապրանքների առևտուրը կկարգավորվի սույն բաժնի դրույթներով, բացառությամբ 12-րդ Հոդվածի:
2. Կստեղծվի ածխի և պողպատի հարցերով համագործակցող խումբ, որում կընդգրկվեն Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները` մի կողմից, և Համայնքի ներկայացուցիչները` մյուս կողմից:
Համագործակցող խումբը կանոնավոր կերպով տեղեկություն կփոխանակի ածխի և պողպատի վերաբերյալ երկու Կողմերին հետաքրքրող բոլոր հարցերի շուրջ: