Անցնել բովանդակությանը
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հոդված 53. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ և ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 53. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ և ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

Համայնքը տվյալ բնագավառում նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետությունում ագրարային բարեփոխումների իրականացմանը, գյուղատնտեսության, ագրոարդյունաբերական և ծառայությունների ոլորտների արդիականացմանը, սեփականաշնորհմանը և վերակառուցմանը, հայկական արտադրանքի համար ներքին և արտաքին շուկաների զարգացմանը` շրջակա միջավայրի պահպանությունը ապահովելու պայմաններում` հաշվի առնելով պարենի առաջարկի ապահովման բարելավման անհրաժեշտությունը, ինչպես նաև ագրոբիզնեսի գյուղատնտեսական արդյունքների վերամշակման և բաշխման զարգացումը:

Կողմերը կձգտեն նաև հասնել հայկական ստանդարտների աստիճանական համապատասխանեցմանը արդյունաբերական արտադրանքների գյուղատնտեսական սննդատեսակների վերաբերյալ Համայնքի տեխնիկական նորմերին, ներառյալ սանիտարական և ֆիտոսանիտարական ստանդարտները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։