ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ԵՎ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԳԱՂԹԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 70. ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՈՒՄ
Հոդված 70. ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՈՒՄ
1. Կողմերը համաձայնում են ջանքեր գործադրելու և համագործակցելու անհրաժեշտությունը, եկամուտների լվացման հանցագործ գործունեության մեջ իրենց ֆինանսական համակարգերի օգտագործումը կանխարգելելու նպատակով, ընդհանուր առմամբ, և, մասնավորապես, թմրանյութերի հետ կապված օրինազանցություններում:
2. Համագործակցությունն այս բնագավառում ներառում է վարչական և տեխնիկական օժանդակությունը` ուղղված փողերի «լվացումը» կանխարգելող այնպիսի ընդունելի ստանդարտների մշակմանը, որոնք համարժեք են Համագործակցության և այս բնագավառում միջազգային վեհաժողովների կողմից տվյալ հարցի շուրջ ընդունված ստանդարտներին, ներառյալ ֆինանսական գործունեության աշխատանքային խումբը (ՖԳԱԽ):