Հոդված 47. ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ և ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Հոդված 47. ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ և ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
1. Հաշվի առնելով համագործակցության և Անդամ պետությունների համապատասխան լիազորություններն ու իրավասությունները, համագործակցության նպատակը կլինի ներքին և արտաքին մասնավոր ներդրումների համար բարենպաստ միջավայրի, հատկապես ներդրումների պաշտպանության համար ավելի բարենպաստ պայմանների ստեղծումը` կապիտալի փոխանցման և հնարավոր ներդրումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ճանապարհով:
2. Համայնքի նպատակներն են, մասնավորապես`
- հարկ եղած դեպքում Հայաստանի Հանրապետության և Անդամ պետությունների միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագրերի կնքումը,
- հարկ եղած դեպքում Հայաստանի Հանրապետության և Անդամ պետությունների միջև կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրերի կնքումը,
- Հայաստանի տնտեսությունում արտասահմանյան ներդրումներ ներգրավելու համար նպաստավոր պայմանների ստեղծումը,
- կայուն և համապատասխան առևտրական օրենքների ու պայմանների ստեղծումը և օրենքների, կանոնակարգերի ու ներդրումների բնագավառում վարչական փորձի վերաբերյալ տեղեկության փոխանակումը,
- հնարավոր ներդրումների վերաբերյալ տեղեկության փոխանակում, ի թիվս այլոց, առևտրական տոնավաճառների, ցուցահանդեսների, առևտրական շաբաթների և այլ միջոցառումների ձևով: