Հոդված 42
Հոդված 42
1. Համաձայն սույն Հոդվածի և 2-րդ Հավելվածի դրույթների` Հայաստանի Հանրապետությունը կշարունակի զարգացնել մտավոր, արդյունաբերական և առևտրային սեփականության իրավունքների պաշտպանությունը, որպեսզի մինչև սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5-րդ տարվա վերջը այդ պաշտպանության մակարդակը հասցվի Համայնքում առկա մակարդակին, ներառյալ նման իրավունքներն ամրապնդող արդյունավետ միջոցները:
2. Մինչև սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5-րդ տարվա վերջը, Հայաստանի Հանրապետությունը կանդամակցի 2-րդ Հավելվածի 1-ին կետում նշված մտավոր, արդյունաբերական և առևտրային սեփականության իրավունքների մասին բազմակողմ կոնվենցիաներին, որոնց Կողմերն են Անդամ պետությունները, կամ որոնք «դե ֆակտո» կիրառվում են Անդամ պետությունների կողմից` ըստ այդ կոնվենցիաներում ամրագրված համապատասխան դրույթների: