Հոդված 80
Հոդված 80
1. Համագործակցության խորհուրդը իր գործունեության ընթացքում կհամագործակցի Համագործակցության Կոմիտեի հետ, որը կազմված կլինի մի կողմից` Եվրամիության խորհրդի ու Եվրոպական համայնքի Հանձնաժողովի անդամներից և Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչներից` մյուս կողմից: Համագործակցության խորհրդի նախագահումը կիրականացվի հերթականությամբ` Համագործակցության և Հայաստանի Հանրապետության կողմից:
Համագործակցության խորհրդի ընթացակարգի կանոններով կսահմանվեն Համագործակցության Կոմիտեի պարտականությունները, որոնք կներառեն Համագործակցության խորհրդի նիստերի գումարման նախապատրաստումը և Կոմիտեի գործելակարգը:
2. Համագործակցության խորհուրդը կարող է իր ցանկացած իրավասությունը փոխանցել Համագործակցության կոմիտեին, որը կերաշխավորի Համագործակցության խորհրդի նիստերի հաջորդականությունը: