Հոդված 68
Հոդված 68
Կողմերը կհամագործակցեն ժողովրդավարական կառույցների ստեղծմանը կամ ամրապնդմանն առնչվող բոլոր հարցերում, ներառյալ այն հարցերը, որոնք անհրաժեշտ են ամրապնդելու օրենսդրական կառավարումը և մարդու իրավունքների պաշտպանությունը` միջազգային իրավունքի նորմերին և ԵԱՀԿ-ի սկզբունքներին համապատասխան:
Այս համագործակցությունը կդրսևորվի տեխնիկական օժանդակության ծրագրերի ձևով և ուղղված կլինի օգնելու, ի թիվս այլոց, համապատասխան օրենսդրության և կանոնակարգերի նախագծմանը, նման օրենսդրության կիրառմանը, դատավորների գործունեությանը, արդարադատության հարցերում պետության դերին և ընտրական համակարգի գործարկմանը: Դրանք, անհրաժեշտության դեպքում, կարող են ընդգրկել նաև վերապատրաստական դասընթացներ: Կողմերը կխրախուսեն իրենց ազգային, տարածքային և դատական մարմինների, խորհրդարանականների և ոչ կառավարական կազմակերպությունների միջև կապերն ու փոխանակումները: