ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 74
Հոդված 74
Սույն Համաձայնագրի նպատակներն իրագործելու համար և, համաձայն 75-րդ, 76-րդ և 77-րդ Հոդվածների, Հայաստանի Հանրապետությունը կօգտվի Համագործակցության ժամանակավոր ֆինանսական աջակցությունից, որը նվիրատվության ձևով կտրամադրվի որպես տեխնիկական օգնություն: Այս օգնության նպատակը կլինի Հայաստանի Հանրապետության տնտեսական վերափոխման գործընթացի արագացումը: