ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ
Հոդված 3
Հոդված 3
Կողմերը ընդունում են, որ իրենց ապագա բարգավաճման և կայունության համար կարևոր է, որ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության փլուզման հետևանքով առաջացած նորանկախ պետությունները, այսուհետ` Անկախ պետություններ, պահպանեն և զարգացնեն համագործակցությունը միմյանց միջև Հելսինկիի Եզրափակիչ ակտի սկզբունքների և միջազգային իրավունքի համաձայն ու բարիդրացիության հարաբերությունների ոգով և ներդնեն բոլոր ջանքերը` այս գործընթացին աջակցելու ուղղությամբ: