ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հոդված 50. ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ և ՀՈՒՄՔԱՆՅՈՒԹԵՐ
Հոդված 50. ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ և ՀՈՒՄՔԱՆՅՈՒԹԵՐ
1. Կողմերը նպատակադրվում են հանքարդյունաբերության և հումքանյութերի արտադրության բնագավառում կապիտալ ներդրումների և առևտրի զարգացմանը:
2. Համագործակցությունը, մասնավորապես, կկենտրոնացվի հետևյալ բնագավառներում`
- հանքային նյութերի և երկաթ չպարունակող մետաղների հետախուզման հեռանկարին վերաբերող տեղեկության փոխանակման,
- համագործակցության համար իրավական հիմքերի ստեղծման,
- առևտրի հարցերի,
- շրջակա միջավայրի մասին օրենսդրության ընդունման և կիրարկման,
- մասնագիտական վերապատրաստման,
- հանքարդյունաբերության անվտանգության: