Հոդված 29
Հոդված 29
1. Կողմերը կջանան անել ամեն ինչ` այնպիսի միջոցների ձեռնարկումից խուսափելու համար, որոնք կվատթարացնեն միմյանց` ընկերություններ հիմնելու և ավելի նպատակային գործելու համար անհրաժեշտ պայմանները, քան այն եղել է սույն Համաձայնագիրը ստորագրելու նախորդ օրը:
2. Սույն Հոդվածի դրույթները չեն հակասում 37-րդ Հոդվածի դրույթներին. 37-րդ Հոդվածում նշված իրավիճակները կկարգավորվեն միայն այնտեղ նշված դրույթներով` բացառելով մնացածները:
3. Գործելով գործընկերության և համագործակցության ոգով, ինչպես նաև համաձայն 43-րդ Հոդվածի դրույթների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Համայնքին կտեղեկացնի նոր օրենսդրություն կամ նոր կանոնակարգեր ընդունելու իր մտադրության մասին, որոնք կարող են ազդել այն պայմանների վրա, որոնցով Համայնքի ընկերությունների դուստր ձեռնարկությունները կամ մասնաճյուղերը հաստատվում և գործում են Հայաստանի Հանրապետությունում, և եթե դա ավելի կսահմանափակի այն իրավիճակը, որը եղել է սույն Համաձայնագիրը ստորագրելու նախորդ օրը: Համայնքը կարող է պահանջել Հայաստանի Հանրապետությունից իրեն տրամադրել նման օրենսդրական նորմերի և կանոնակարգերի նախագծերը և խորհրդակցել այդ նախագծերի առթիվ:
4. Եթե Հայաստանի Հանրապետությունում ընդունված նոր օրենսդրական նորմերը և կանոնակարգերը վատթարացնեն Համայնքի ընկերությունների դուստր ձեռնարկությունների և մասնաճյուղերի գործունեության համար անհրաժեշտ պայմանները` սահմանափակելով դրանք սույն Համաձայնագրի ստորագրման նախորդ օրը եղած իրավիճակի համեմատ, ապա նման օրենսդրությունը կամ կանոնակարգերը չեն կարող կիրառվել համապատասխան ակտը ուժի մեջ մտնելու օրը Հայաստանի Հանրապետությունում արդեն հաստատված դուստր ձեռնարկությունների և մասնաճյուղերի նկատմամբ` դրանց ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ընթացքում: