Հոդված 43
Հոդված 43
1. Կողմերն ընդունում են, որ Հայաստանի Հանրապետության և Համայնքի միջև տնտեսական կապերն ուժեղացնելու համար կարևոր պայման է այն, որ Հայաստանի Հանրապետությունում գործող, ինչպես նաև ապագա օրենսդրությունը մերձեցվի Համայնքի օրենսդրությանը: Հայաստանի Հանրապետությունը կձգտի անել այնպես, որ իր օրենսդրությունն աստիճանաբար դառնա համատեղելի Համայնքի օրենսդրության հետ:
2. Օրենքների մերձեցումը կընդգրկի, մասնավորապես, հետևյալ ոլորտները` մաքսային, ձեռնարկությունների մասին, բանկային, ձեռնարկությունների հաշվեկշիռների և հարկերի մասին, մտավոր սեփականության, աշխատավայրում աշխատողների պաշտպանության, ֆինանսական ծառայությունների, մրցակցության, պետական գնումների, մարդկանց կյանքի և առողջության պաշտպանության, կենդանիների և բույսերի, շրջակա միջավայրի պաշտպանության, սպառողների պաշտպանության, անուղղակի հարկումների, տեխնիկական կանոնների և ստանդարտների, ատոմային էներգիայի և տրանսպորտի վերաբերյալ օրենքները և կանոնակարգերը:
3. Համայնքը Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի տեխնիկական օգնություն հետևյալ միջոցառումների իրականացման համար, որոնք, ի թիվս այլոց, կարող են ներառել`
- փորձագետների փոխանակում,
- նախնական տեղեկության մատակարարում հատկապես համապատասխան օրենսդրության վերաբերյալ,
- դասընթացների կազմակերպում,
- մասնագետների վերապատրաստման գործունեություն,
- օգնություն համապատասխան ոլորտների վերաբերյալ Համայնքի օրենսդրության թարգմանության համար:
4. Կողմերը համաձայնում են քննարկել իրենց համապատասխան մրցակցության մասին օրենքները կիրառելու ուղիները` համաձայնության գալու նպատակով, այն դեպքերում, երբ դրանց միջև ծավալվում է առևտրային գործունեություն: