ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԵՎՏՈՒՐ
Հոդված 10
Հոդված 10
1. Կողմերը համաձայնում են, որ ազատ տարանցման սկզբունքը սույն Համաձայնագրի նպատակների իրականցման համար կարևոր պայման է:
Այս կապակցությամբ յուրաքանչյուր Կողմ կապահովի մյուս Կողմի մաքսային տարածքում ծագող կամ մյուս Կողմի մաքսային տարածքի համար նախատեսված ապրանքների անարգել տարանցումը իր տարածքի վրայով կամ իր տարածքով:
2. ԱՍԳՀ-ի 5-րդ ՀոդվածԻ 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերում նշված կանոնները կիրառվում են երկու Կողմերի միջև:
3. Սույն Հոդվածում նշված կանոնները առանց նախապայմանի վերաբերում են որևէ հատուկ կանոնների կապված առանձնահատուկ ոլորտների, ինչպիսիք են, մասնավորապես, տրանսպորտը կամ ապրանքները, որոնք համաձայնեցված են Կողմերի միջև: