Հոդված 102
Հոդված 102
Քանի դեռ չեն ավարտվել սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերը, սույն Համաձայնագրի որոշակի բաժինների դրույթները կգործեն Համագործակցության և Հայաստանի Հանրապետության միջև Ժամանակավոր Համաձայնագրի միջոցով, և այդ դեպքում, Պայմանավորվող կողմերը համաձայնում են, որ «սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրը» տերմինը կնշանակի նման Ժամանակավոր Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրը:
Կատարված է Լյուքսեմբուրգ քաղաքում 1996 թվականի ապրիլի 22-ին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1999 թվականի հուլիսի 1-ից:
Կից ներկայացվող փաստաթղթերի ցանկ
Հավելված 1. Հայաստանի Հանրապետության կողմից 9-րդ Հոդվածի 3-րդ կետի համաձայն Անկախ պետություններին տրվող առավելությունները:
Հավելված 2. 42-րդ Հոդվածում նշված մտավոր, արդյունաբերական և առևտրային սեփականության մասին Կոնվենցիաները:
Հավելված 3. 26-րդ ՀոդվածԻ 3-րդ կետում նշված ֆինանսական ծառայությունները:
Հավելված 4. 23-րդ ՀոդվածԻ 2-րդ կետի համաձայն Համայնքի կողմից արվող վերապահումները:
Մաքսային հարցերով վարչական մարմինների միջև փոխօգնության մասին արձանագրություն:
Հավելված 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 9-ՐԴ ՀոդվածԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Բոլոր Անկախ պետությունները ոչ մի տեսակի մաքսատուրք չեն կիրառում:
Հավելված 2
42-ՐԴ ՀոդվածՈՒՄ ՆՇՎԱԾ ՄՏԱՎՈՐ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԸ
1. 42-րդ Հոդվածի 2-րդ կետը վերաբերում է հետևյալ բազմակողմ կոնվենցիաներին`
- Գրական և գեղարվեստական ստեղծագործությունների պաշտպանության մասին Բեռնի Կոնվենցիա (Փարիզյան ակտ, 1971թ.),
- Կատարողների, տեսաձայնագրման պրոդյուսերների և ռադիոհեռարձակման կազմակերպությունների պաշտպանության միջազգային Կոնվենցիա (Հռոմ 1961թ.),
- Մակնիշների միջազգային գրանցման մասին Մադրիդի Համաձայնագրին կից Արձանագրություն (Մադրիդ, 1989թ.),
- Մակնիշների գրանցման նպատակով ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման վերաբերյալ Նիցայի Համաձայնագիր (Ժնև, 1977թ., լրացումները` 1979թ.),
- Պատենտավորման նպատակով միկրոօրգանիզմների դեպոզիտի միջազգային ճանաչման վերաբերյալ Բուդապեշտի Պայմանագիր (1977թ., փոփոխված 1980թ.),
- Բույսերի նոր տարատեսակների պաշտպանության «UPOV» միջազգային Կոնվենցիա (Ժնևյան ակտ, 1991թ.):
2. Համագործակցության խորհուրդը կարող է երաշխավորել, որ 42-րդ Հոդվածի 2-րդ կետը կկիրառվի այլ բազմակողմ կոնվենցիաների համար: Այն դեպքում, երբ առևտրի պայմանների վրա ազդող մտավոր, արդյունաբերական և առևտրային սեփականության բնագավառում կարող են առաջանալ հիմնախնդիրներ, ապա որևէ Կողմի պահանջով անհապաղ կկազմակերպվեն քննարկումներ` երկուստեք բավարարող լուծումներ գտնելու նպատակով:
3. Կողմերը հաստատում են հետևյալ բազմակողմ կոնվենցիաներից բխող պարտավորությունների ստանձնման անհրաժեշտությունը`
- Արդյունաբերական սեփականության պաշտպանության Փարիզի Կոնվենցիա (Ստոկհոլմյան ակտ, 1967թ., լրացումներով` 1979թ.),
- Մակնիշների միջազգային գրանցման վերաբերյալ Մադրիդի Համաձայնագիրը (Ստոկհոլմյան ակտ, 1967թ., լրացումներով` 1979թ.),
- Պատենտային համագործակցության Պայմանագիրը (Վաշինգտոն, 1970թ., լրացումները` 1979թ. և փոփոխությունները` 1984թ.):
4. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետությունը մտավոր, արդյունաբերական և առևտրային սեփականության ճանաչման և պաշտպանության հարցում Համայնքի ընկերությունների և քաղաքացիների նկատմամբ կապահովի ոչ պակաս բարենպաստ վերաբերմունք, քան այն, որ շնորհվում է որևէ երրորդ երկրի` երկկողմ համաձայնագրերով:
5. 4-րդ կետի դրույթները չեն կիրառվում այն առավելությունների նկատմամբ, որոնք Հայաստանի Հանրապետությունը փոխադարձ արդյունավետության հիման վրա շնորհել է որևէ երրորդ երկրի և այն առավելությունների նկատմամբ, որոնք Հայաստանի Հանրապետությունը շնորհել է նախկին ԽՍՀՄ-ի որևէ այլ երկրի:
Հավելված 3
26-ՐԴ ՀոդվածԻ 3-ՐԴ ԿԵՏՈՒՄ ՆՇՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ֆինանսական ծառայության տակ հասկացվում է ֆինանսական բնույթի ցանկացած ծառայություն, որը ներկայացվում է Կողմերից մեկի ֆինանսական ծառայություն մատուցողի կողմից: Ֆինանսական ծառայությունները ներառում են գործունեության հետևյալ ձևերը.
Ա. ապահովագրական և ապահովագրությանն առնչվող բոլոր ծառայությունները,
1. ուղղակի ապահովագրություն (ներառյալ համատեղ ապահովագրությունը),
ա) կյանքի,
բ) այլ:
2. Վերաապահովագրում և իրավունքների հետհանձնում:
3. Ապահովագրական միջնորդություն, ինչպես օրինակ` բրոքերային կամ միջնորդային գործառնությունները:
4. Ապահովագրության հետ կապված օժանդակ ծառայություններ, ինչպիսիք են խորհրդատվական, ապահովագրական գործին առնչվող, ռիսկի գնահատման և բողոքների լուծման ծառայությունները:
Բ. Բանկային և այլ ֆինանսական ծառայություններ (բացի ապահովագրությունից):
1. Բնակչությունից ավանդների և այլ վերադարձնելի միջոցների ընդունումը:
2. Բոլոր տեսակների վարկավորումը, ներառյալ, ի թիվս այլոց, սպառողական վարկը, գրավային վարկը, ֆակտորինգը և առևտրային գործարքների ֆինանսավորումը:
3. Ֆինանսական լիզինգ:
4. Վճարումների և փողի փոխանցման բոլոր տեսակի ծառայությունները, ներառյալ վարկային և դեբիտորական կտրոններ, ճամփորդական վճարագրեր և բանկային պարտամուրհակներ:
5. Երաշխիքներ և պարտավորություններ:
6. Իր կամ հաճախորդի հաշվին առևտրական գործառնությունների իրականացում արժութային բորսայում, արժեթղթերի արտաբորսայական շուկայում կամ այլ գործառնություններ, կապված`
ա) դրամաշուկայում շրջանառվող վճարագրերի, պարտամուրհակների, ավանդային հավաստագրերի և այլնի հետ,
բ) տարադրամի հետ,
գ) ածանցյալ արդյունքների, ներառյալ, բայց ոչ բացառապես, ժամկետային պայմանագրերի ու օպցիոնների հետ,
դ) փոխարժեքների և տոկոսադրույքների փոփոխման լծակների, ներառյալ այնպիսի արդյունքների հետ, ինչպիսիք են սվոպները, ֆորվարդային գործարքները և այլն,
ե) փոխանցելի արժեթղթերի հետ,
զ) այլ շրջանառու փաստաթղթերի և ֆինանսական ակտիվների, ներառյալ ոսկու և արծաթի ձուլակտորների հետ:
7. Մասնակցություն բոլոր տեսակի արժեթղթերի թողարկմանը, ներառյալ դրանց երաշխավորված զետեղումը շուկայում և ներդրումը` որպես գործակալ (բաց կամ փակ բաժանորդագրությամբ) և նման թողարկման հետ կապված ծառայությունների մատուցում:
8. Բրոքերություն փողի շուկայում:
9. Ակտիվների կառավարում, ինչպես օրինակ` կանխիկ կամ պորտֆելային ներդրումներ, համատեղ ներդրումային ծրագրերի կառավարման բոլոր ձևերը, կենսաթոշակային ֆոնդերի կառավարում, գանձատան պահպանություն և հանձնառության ծառայություններ:
10. Ֆինանսական ակտիվներով վճարումների և քլիրինգային հաշվարկների իրականացման ծառայություններ, ներառյալ արժեթղթերը, ածանցյալ արդյունքները և այլ շրջանառու փաստաթղթերը:
11. Խորհրդատվական միջնորդություն և այլ օժանդակ ֆինանսական ծառայություններ գործունեության բոլոր տեսակներում, որոնք նշված են վերոհիշյալ 1-ից 10-րդ կետերում, ներառյալ վարկերի գծով տեղեկատվական և վերլուծական նյութերը, հետազոտությունը և խորհրդատվությունը` ներդրումների և պորտֆելային ներդրումների շուրջ, վերջիններիս ձեռքբերումների, կորպորատիվ վերակառուցման և ստրատեգիական հարցերի վերաբերյալ խորհրդատվություն:
12. Ֆինանսական տվյալների տրամադրում և հաղորդում, ֆինանսական տվյալների վերամշակում և այլ ֆինանսական ծառայություններ մատուցողների կողմից համապատասխան ծրագրային ապահովության տրամադրում:
Ֆինանսական ծառայությունների սահմանումից բացառվում են գործունեության հետևյալ տեսակները`
ա) գործառնություններ, որոնք իրականացնում են կենտրոնական բանկերը կամ ցանկացած այլ պետական հաստատությունները` դրամարկղային քաղաքականության և փոխանակման արժեքի բնագավառում տարվող քաղաքականություն վարելիս,
բ) կենտրոնական բանկերի, կառավարական մարմինների կամ գերատեսչությունների, կամ պետական հաստատությունների կողմից անցկացվող գործառնությունները, որոնք կատարվում են կառավարության հաշվին կամ կառավարության երաշխավորությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գործառնությունները կարող են կատարվել ֆինանսական ծառայություններ մատուցողների կողմից` նման պետական հիմնարկների կամ մասնավոր հաստատությունների հետ մրցակցության հիման վրա,
գ) գործառնություններ, որոնք կազմում են սոցիալական ապահովագրության կամ կենսաթոշակային ծրագրերի օրենքով սահմանված համակարգի մի մասը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գործունեությունները կարող են իրականացվել ֆինանսական ծառայություն մատակարարողների կողմից` մրցակցելով հասարակական կազմակերպությունների կամ մասնավոր հաստատությունների հետ:
Հավելված 4
23-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՎՈՂ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐԸ
Հանքարդյունաբերություն
Մի շարք Անդամ պետություններում կարող է պահանջվել համաձայնություն` հանքային հումքի արդյունահանման, տնօրինման իրավունքների վերաբերյալ` այն ընկերությունների համար, որոնք չեն վերահսկվում Համայնքի կողմից:
Ձկնորսություն
Կենսաբանական ռեսուրսների և ձկնորսական տարածքների յուրացումն ու օգտագործումը Համայնքի Անդամ պետությունների ինքնիշխանության և իրավասության ներքո գտնվող ծովային տարածքներում թույլատրվում է ձկնորսական այն նավերին, որոնց վրա ծածանվում է Համայնքի Անդամ պետության դրոշը, և որը գրանցված է Համայնքի տարածքում, եթե այլ բան նախատեսված չէ:
Անշարժ գույքի գնում
Մի շարք Անդամ պետություններում ոչ Համայնքի ընկերությունների կողմից անշարժ գույքի գնումը ենթակա է սահմանափակումների:
Տեսաձայնային ծառայություններ, ներառյալ ռադիոն
Ազգային ռեժիմը, որը վերաբերում է տեսաձայնային ծառայությունների արտադրությանը և բաշխմանը, ներառյալ ռադիոհաղորդումներին և զանգվածային լրատվության այլ ձևերին, կարող է սահմանափակվել տեսաձայնային արտադրանքով, որոնք բավարարում են որոշակի սկզբնաղբյուրային չափանիշների:
Հեռահաղորդակցությունների ծառայություններ, ներառյալ շարժական և արբանյակային ծառայությունները
Վերապահման ենթակա ծառայություններ
Մի շարք Անդամ պետություններում մուտքը շուկա` օժանդակ ծառայությունների և ինֆրակառուցվածքի առումով, սահմանափակ է:
Մասնագիտական ծառայություններ
Ծառայությունների մատուցումը հնարավոր է Անդամ պետությունների քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձանց կողմից: Որոշակի պայմաններում այդ անձինք կարող են ստեղծել ընկերություններ:
Գյուղատնտեսություն
Մի շարք Անդամ պետություններում ազգային ռեժիմ չի կիրառվում գյուղատնտեսությունում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող այն ընկերությունների նկատմամբ, որոնք չեն վերահսկվում Համայնքի կողմից: Համայնքի ընկերությունների կողմից չվերահսկվող ընկերությունների կողմից խաղողի այգիների ձեռքբերման մասին պետք է ծանուցվի, իսկ անհրաժեշտության դեպքում այն պետք է թույլատրվի:
Նորությունների գործակալության ծառայություններ
Մի շարք Անդամ պետություններում սահմանափակվում է արտասահմանյան մասնակցությունը հրատարակչական ընկերությունների և ռադիոհաղորդումների ընկերությունների աշխատանքներին:
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՓՈԽՕԳՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
222Հոդված 1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
Սույն Արձանագրության նպատակների համար`
ա) «մաքսային օրենսդրություն» նշանակում է Կողմերի տարածքներում կիրառվող ցանկացած օրենսդրական կամ կարգավորող դրույթներ, որոնցով կարգավորվում են ապրանքների ներմուծումը, արտահանումը, տարանցումը և դրանց նկատմամբ որևէ մաքսային ընթացակարգի, ներառյալ արգելման, սահմանափակման և վերահսկողության միջոցառումների կիրառումը,
բ) «հայցող մարմին» նշանակում է իրավասու վարչական մարմին, որին այդ նպատակի համար նշանակում է Կողմը, և որը մաքսային հարցերում օգնություն է խնդրում,
գ) «հայցվող մարմին» նշանակում է իրավասու վարչական մարմին, որին այդ նպատակի համար նշանակում է Կողմը, և որը մաքսային հարցերում օգնության խնդրանքն է ստանում,
դ) «անձնական տվյալներ» նշանակում է այն ողջ տեղեկատվությունը, որը վերաբերում է ինքնությունը հաստատված կամ ինքնությունը հաստատվող անձին: