Անցնել բովանդակությանը
ԴՐՈՒՅԹՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼԳլուխ 1 · ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Հոդված 20

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20

1. Հաշվի առնելով յուրաքանչյուր Անդամ պետությունում գործող օրենքները, պայմանները և գործընթացները` Համայնքը և Անդամ պետությունները կջանան երաշխավորել, որ Անդամ պետության տարածքում օրինականորեն աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ տածվող վերաբերմունքը զերծ լինի քաղաքացիության գործոնի վրա հիմնված որևէ խտրականությունից, ինչը վերաբերում է աշխատանքի պայմաններին, վարձատրությանը կամ աշխատանքից ազատմանը` այդ պետության քաղաքացիների համեմատ:

2. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքները, պայմանները և գործընթացները` Հայաստանի Հանրապետությունը կերաշխավորի, որ Հայաստանի Հանրապետության տարածքում օրինականորեն աշխատող Անդամ պետությունների քաղաքացիների նկատմամբ տածվող վերաբերմունքը ազատ լինի քաղաքացիության գործոնի վրա հիմնված որևէ խտրականությունից, ինչը վերաբերում է աշխատանքի պայմաններին, վարձատրությանը կամ աշխատանքից ազատմանը` իր քաղաքացիների համեմատ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։