Հոդված 23
Հոդված 23
1. Համայնքը և դրա Անդամ պետությունները հայկական ընկերությունների հիմնադրման համար, ինչպես նշված է 25-րդ Հոդվածի «դ» կետում, կտրամադրեն ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն, որը տրվում է ցանկացած երրորդ երկրի:
2. Առանց խախտելու 4-րդ Հավելվածում նշված վերապահումները, Համայնքը և դրա Անդամ պետությունները իրենց տարածքներում հիմնադրված հայկական ընկերությունների մասնաճյուղերին, դրանց գործունեության առումով, կտրամադրեն ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն, որը տրվում է Համայնքի ցանկացած ընկերության:
3. Համայնքը և դրա Անդամ պետությունները իրենց տարածքներում հիմնադրված հայկական ընկերությունների մասնաճյուղերին, դրանց գործունեության առումով, կտրամադրեն ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն, որը տրվում է ցանկացած երրորդ երկրի ընկերությունների մասնաճյուղերին:
4. Հայաստանի Հանրապետությունը Համայնքի ընկերությունների հիմնադրմանը, ինչպես նշված է 25-րդ Հոդվածի «դ» կետում, կտրամադրի ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն, որը տրվում է հայկական կամ ցանկացած երրորդ երկրի ընկերություններին` կախված այն բանից, թե որն է ավելի բարենպաստ, և իր տարածքում հիմնադրված Համայնքի ընկերությունների մասնաճյուղերին և դուստր ձեռնարկություններին, դրանց գործունեության առումով, կտրամադրի ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն, որը տրվում է իր սեփական ընկերություններին կամ մասնաճյուղերին կամ ցանկացած երրորդ երկրի ընկերությանը կամ մասնաճյուղին` կախված այն բանից, թե որն է ավելի բարենպաստ: