Անցնել բովանդակությանը
ԴՐՈՒՅԹՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼԳլուխ 2 · ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ԱՌՆՉՎՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Հոդված 24

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 24

1. Չհակասելով 97-րդ Հոդվածի դրույթներին` 23-րդ Հոդվածի դրույթները չեն վերաբերում օդային տրանսպորտին, ներքին ջրային և ծովային տրանսպորտին:

2. Այնուամենայնիվ, ինչպես նշված է ստորև, այն գործունեության առումով, որը իրականացնում են նավարկային գործակալությունները միջազգային ծովային փոխադրման ծառայություններ մատուցելու համար, ներառյալ ծովային փոխադարձ սատարում ընդգրկող ինտերմոդալ տրանսպորտային գործողությունները, յուրաքանչյուր Կողմ, իր տարածքում գործող օրենսդրության և կանոնակարգող նորմերի համաձայն, պետք է ապահովի մյուս Կողմի ընկերությունների առևտրային ներկայությունը իր տարածքում մասնաճյուղերի կամ դուստր ձեռնարկությունների ձևով, հիմնադրման և գործելու համար ոչ պակաս բարենպաստ պայմաններով, քան այն պայմաններն են, որոնք ստեղծվում են իր սեփական ընկերությունների կամ որևէ երրորդ երկրի ընկերությունների մասնաճյուղերի կամ դուստր ձեռնարկությունների համար` կախված այն բանից, թե որն է ավելի նպաստավոր:

3. Նման գործողությունները ներառում են, բայց չեն սահմանափակում`

ա) ծովային փոխադրումների մարկետինգն ու մատակարարումը և դրանց հետ կապված ծառայությունները` սպառողների հետ անմիջական կապի միջոցով, սկսած արժեքներ կազմելուց մինչև հաշիվ ներկայացնելը, եթե այս ծառայություններն իրականացնում կամ առաջարկում է ինքը` ծառայություն մատակարարողը կամ այն ծառայություն մատակարարողը, որի հետ ծառայություն մատակարարող գործակալությունը կնքել է առևտրային մշտական պայմանագիր,

բ) իրենց կամ իրենց սպառողների անունից որևէ տեսակի փոխադրամիջոցների կամ դրանց առնչվող ծառայությունների գնումը և օգտագործումը (ինչպես նաև վերավաճառքը իրենց սպառողներին), ներառյալ որևէ ձևով կատարվող ներքին փոխադրումների, մասնավորապես` ներքին ջրային ուղիներով, ավտոմայրուղիներով և երկաթուղով կատարվող փոխադրման ծառայությունները, որոնք անհրաժեշտ են ամբողջական ծառայություն ապահովելու համար,

գ) փաստաթղթերի նախապատրաստումը, ինչը վերաբերում է փոխադրվող ապրանքների փոխադրման փաստաթղթերին, մաքսային փաստաթղթերին կամ դրանց ծագմանն ու բնութագրին վերաբերող այլ փաստաթղթերին,

դ) ցանկացած միջոցով առևտրական տեղեկության տրամադրումը, ներառյալ համակարգչային տեղեկատվական համակարգերի և էլեկտրոնային տվյալների փոխանակումը (հաշվի առնելով հեռահաղորդակցության միջոցների վերաբերյալ ցանկացած ոչ խտրական սահմանափակում),

ե) որևէ տեղական նավարկային գործակալության հետ ցանկացած գործնական համաձայնության կնքումը, որը կներառի փայամասնակցությունը ընկերությանը և անձնակազմի անդամների նշանակումը տեղացիներից (կամ ոչ տեղացիներից` հաշվի առնելով սույն Համաձայնագրի համապատասխան դրույթները),

զ) ընկերությունների անունից գործելը, այդ թվում, խնդրանքի դեպքում, նավերի ընդունումը նավահանգստում կազմակերպելը կամ բեռները ընդունելը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։