Անցնել բովանդակությանը
ԴՐՈՒՅԹՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼԳլուխ 2 · ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ԱՌՆՉՎՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Հոդված 25

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 25

Սույն Համաձայնագրի նպատակների համար`

ա) «Հայկական ընկերություն» կամ «Համագործակցության ընկերություն», համապատասխանաբար, նշանակում են` ընկերություն, որը հիմնվել է Հայաստանի Հանրապետության և Անդամ պետության օրենսդրությանը համապատասխան և ունի պաշտոնապես գրանցված իր գրասենյակը կամ կենտրոնական վարչությունը կամ տնտեսական գործունեության հիմնական վայրը, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության կամ Համայնքի տարածքում: Այնուամենայնիվ, բացի նրանից, որ ընկերությունը հիմնվում է, համապատասխանաբար, ըստ Հայաստանի Հանրապետության կամ Անդամ պետության օրենքների և պետք է ունենա իր պաշտոնապես գրանցված գրասենյակը, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության կամ Համայնքի տարածքում, այն, համապատասխանաբար, կհամարվի հայկական կամ Համայնքի ընկերություն, եթե դրա գործողությունները իրականում և շարունակաբար կապված կլինեն, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության կամ Անդամ պետության որևէ տնտեսության հետ,

բ) ընկերության «դուստր ձեռնարկություն» նշանակում է ընկերություն, որն արդյունավետորեն վերահսկվում է առաջին ընկերության կողմից,

գ) ընկերության «մասնաճյուղ» նշանակում է այդ ընկերության բաժանմունք, որը չունի իրավաբանական անձի կարգավիճակ, բայց ունի մշտական բնույթ, ինչպես, օրինակ, մայր ձեռնարկության ճյուղը, որը կառավարվում և նյութապես ապահովվում է երրորդ կողմի հետ գործարքներ կատարելու համար` այնպես, որ վերջինս, իմանալով հանդերձ, որ անհրաժեշտության դեպքում օրինական կապ կստեղծվի մայր ձեռնարկության հետ, որի գլխամասային գրասենյակը գտնվում է արտասահմանում, պարտավոր չէ անմիջապես գործ ունենալ նման մայր ձեռնարկության հետ, այլ կարող է գործարք ձեռնարկել այն վայրում, որտեղ հաստատվել է ճյուղը` գործարքներ կատարելու նպատակով,

դ) «հիմնադրում» նշանակում է հայկական կամ Համայնքի ընկերությունների, ինչպես նշված է «ա» կետում, տնտեսական գործունեություն ծավալելու իրավունքը, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետությունում կամ Համագործակցությունում մասնաճյուղեր և ճյուղեր հիմնելով,

ե) «գործունեություն» նշանակում է տնտեսական գործունեություն ծավալելու ուղղությամբ կատարվող քայլեր,

զ) «տնտեսական գործունեություն» նշանակում է արդյունաբերական, առևտրային և մասնագիտական բնույթի գործունեություն:

Ինչ վերաբերում է միջազգային ծովային փոխադրումներին, ներառյալ ծովային փոխադարձ սատարում ընդգրկող ինտերմոդալ տրանսպորտի գործողությունները, ապա Հայաստանի Հանրապետության կամ Անդամ պետությունների քաղաքացիները, որոնք, համապատասխանաբար, հաստատվել են Հայաստանի Հանրապետության կամ Համայնքի տարածքներից դուրս, և նավատորմային ընկերությունները, որոնք հաստատվել են Հայաստանի Հանրապետության և Համայնքի տարածքներից դուրս և վերահսկվում են, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության կամ Անդամ պետության քաղաքացիների կողմից, նույնպես կօգտվեն սույն գլխի և 3-րդ գլխի դրույթներից, եթե դրանց նավերը պաշտոնապես գրանցված են, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետությունում կամ Անդամ պետությունում` նրանց համապատասխան օրենսդրությունների համաձայն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։