Հոդված 26
Հոդված 26
1. Չնայած սույն Համաձայնագրի մյուս դրույթներին` չպետք է խոչընդոտվեն Կողմի զգուշավորության նպատակով ձեռնարկվելիք միջոցառումները, ներառյալ ներդրողների, ավանդատուների, ապահովագրական գործակալների կամ այն անձանց պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները, որոնք հանդիսանում են ֆինանսական ծառայություն մատակարարողի լիազորված գործակալներ, ինչպես նաև ֆինանսական համակարգի ամբողջականությունն ու կայունությունը ապահովելու ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները: Եթե նման միջոցառումները չեն համապատասխանում սույն Համաձայնագրի դրույթներին, ապա դրանք չպետք է օգտագործվեն որպես Կողմի` սույն Համաձայնագրով ստանձնած պարտավորություններից խուսափելու միջոց:
2. Սույն Համաձայնագրում ոչինչ չի կարող մեկնաբանվել որպես Կողմին ներկայացվող պահանջ, որ վերջինս բացահայտի անհատ սպառողների գործարքների և հաշիվների վերաբերյալ տեղեկություն կամ հասարակական հաստատությունների որևէ գաղտնի կամ սեփականատիրական բնույթի տեղեկություն:
3. Սույն Համաձայնագրի նպատակների համար «ֆինանսական ծառայություններ» նշանակում է այն գործունեությունը, որը նշված է 3-րդ Հոդվածում: