ԴՐՈՒՅԹՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼԳլուխ 3 · ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻՋԵՎ
Հոդված 30
Հոդված 30
1. Կողմերը, համաձայն սույն գլխի դրույթների, պարտավորվում են կատարել անհրաժեշտ քայլեր` խթանելու համար մի Կողմի տարածքում հաստատված հայկական կամ Համայնքի ընկերությունների կողմից ծառայությունների մատակարարումը մյուս Կողմի տարածքում գտնվող այն անձանց, որոնց համար դրանք նախատեսված են` հաշվի առնելով Կողմերի ծառայությունների ոլորտների զարգացումը:
2. Համագործակցության խորհուրդը պետք է հանձնարարականներ տա 1-ին կետի իրականացման համար: