ԴՐՈՒՅԹՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼԳլուխ 4 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 35
Հոդված 35
Սույն բաժնի նպատակներից ելնելով` սույն Համաձայնագրում ոչինչ չպետք է խոչընդոտի, որ Կողմերը կիրառեն իրենց օրենքները և կանոնակարգերը ֆիզիկական անձանց մուտքի և ապրելու, աշխատանքի, աշխատանքային պայմանների, հաստատվելու և ծառայություններ մատուցելու վերաբերյալ` պայմանով, որ դրանք չեն կիրառվի այնպիսի եղանակով, որը վերացնում կամ սահմանափակում է Համաձայնագրի առանձին դրույթի համաձայն որևէ Կողմի ստացած առավելությունները: Սույն դրույթը չի հակասում 34-րդ ՀոդվածԻ կիրառմանը: