Հոդված 44
Հոդված 44
1. Հայաստանի Հանրապետությունը և Համայնքը կհաստատեն տնտեսական համագործակցություն, որի նպատակն է օժանդակել Հայաստանի Հանրապետությունում տնտեսական բարեփոխումների, վերականգնման և կայուն զարգացման գործընթացին: Այդպիսի համագործակցությունը կամրապնդի գոյություն ունեցող տնտեսական կապերը` ի շահ երկու Կողմերի:
2. Կողմերի քաղաքականությունները և մյուս միջոցառումները կնախատեսվեն այնպես, որ հանգեցնեն Հայաստանի Հանրապետությունում տնտեսական և սոցիալական բարեփոխումների իրականացման, տնտեսական և առևտրային համակարգերի վերակառուցման, որոնք պետք է բխեն սոցիալական կայուն և ներդաշնակ զարգացման պահանջներից: Նրանք համատեղ կկազմակերպեն նաև ընդհանուր քննարկումներ շրջակա միջավայրի հարցերով:
3. Այս նպատակով համագործակցությունը կուղղվի, մասնավորապես, տնտեսական և սոցիալական զարգացմանը, մարդկային ռեսուրսներին, զարգացմանը, ձեռնարկությունների օժանդակմանը (ներառյալ սեփականաշնորհումը, ներդրումների խրախուսումը և պաշտպանությունը, փոքր և միջին ձեռնարկությունները), հանքարդյունաբերական և հումքային նյութերին, գիտությանը և տեխնիկային, գյուղատնտեսությանը և սննդին, էներգետիկային (ատոմային էներգիայի անվտանգությանը), տրանսպորտին, զբոսաշրջությանը, հեռակապի միջոցներին, ֆինանսական ծառայությունների, դրամական կորուստների դեմ պայքարին (դրամավարկային քաղաքականություն), առևտրային, մաքսային, վիճակագրական համագործակցությանը, տեղեկատվությանը և հաղորդակցությանը, շրջակա միջավայրի պաշտպանությանը և տարածաշրջանային համագործակցությանը:
4. Հատուկ ուշադրություն կդարձվի այն միջոցառումներին, որոնք կարող են խթանել համագործակցությունը Անդրկովկասյան տարածաշրջանի անկախ պետությունների և մյուս հարևան պետությունների հետ` նպատակ ունենալով կարգավորել ներդաշնակ զարգացումը տարածաշրջանում:
5. Անհրաժեշտության դեպքում սույն Համաձայնագրում ամրագրված տնտեսական և այլ համագործակցությունները կարող են իրագործվել Համայնքից ստացվող տեխնիկական օգնությամբ` հաշվի առնելով Համայնքի համապատասխան խորհրդի կանոնակարգը անկախ պետություններին տեխնիկական օգնություն տրամադրելու վերաբերյալ, Համայնքի կողմից Հայաստանի Հանրապետությանը ցույց տրվելիք տեխնիկական օգնության ծրագրով համաձայնեցված առաջնային կարևորության հարցերը, այդ տեխնիկական օգնության համակարգումը և իրականացման գործընթացները: