ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հոդված 46
Հոդված 46.
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
1. Համագործակցության նպատակը մասնավորապես կլինի խթանել.
- երկու Կողմերի տնտեսավարող սուբյեկտների միջև գործնական կապերի զարգացումը,
- Հայաստանի Հանրապետության` վերակառուցման ուղղությամբ կատարվող քայլերին, Հայաստանի Հանրապետության` արդյունաբերության մեջ հետևողական ներդրումների ներգրավման գործընթացին համագործակցության մասնակցությանը,
- ձեռնարկությունների կառավարման կատարելագործմանը,
- առևտրի վերաբերյալ կանոնների և համապատասխան փորձի կատարելագործմանը,
- շրջակա միջավայրի պաշտպանությանը:
2. Սույն Հոդվածի դրույթները չեն ազդի Համայնքում գործող մրցակցության վերաբերյալ կանոնների վրա, որոնցով կարգավորվում են ձեռնարկումները: