Հոդված 49. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ և ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 49. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ և ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
1. Կողմերի միջև համագործակցությունը կնպաստի որակի բնագավառում ըստ միջազգայնորեն ընդունված չափանիշների, սկզբունքների և ուղեցույցների կատարվող ստուգաբանմանը: Անհրաժեշտ միջոցառումները կօժանդակեն փոխադարձ ճանաչողության ճանապարհով համապատասխանելիության ստուգաբանման առաջընթացին, ինչպես նաև հայկական արտադրանքի որակի բարձրացմանը:
2. Այս նպատակով Կողմերը կձգտեն համագործակցել տեխնիկական օգնության ծրագրերում, որոնք`
- կնպաստեն այդ բնագավառներում մասնագիտացված կազմակերպությունների և հաստատությունների հետ համապատասխան համագործակցությանը,
- կնպաստեն համագործակցության տեխնիկական կանոնակարգերի օգտագործմանը և Եվրոպական ստանդարտների ու համապատասխանելիության ստուգաբանման ընթացակարգերի կիրառմանը,
- հնարավորություն կտան որակի կառավարման բնագավառում տեխնիկական տեղեկության և փորձի փոխանակմանը: