Հոդված 52. ԿՐԹՈՒԹՅՈՒՆ և ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
Հոդված 52. ԿՐԹՈՒԹՅՈՒՆ և ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
1. Կողմերը կհամագործակցեն Հայաստանի Հանրապետությունում ինչպես պետական, այնպես էլ մասնավոր սեկտորներում հանրակրթական և մասնագիտական որակավորման մակարդակը բարձրացնելու նպատակով:
2. Համագործակցությունը մասնավորապես կկենտրոնացվի հետևյալ բնագավառներում`
- Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և մասնագիտական վերապատրաստման համակարգերի կատարելագործում, ներառյալ բարձրագույն ուսումնական հաստատությունների վկայագրման և բարձրագույն կրթության վկայագրերի համակարգը,
- պետական և մասնավոր սեկտորների ղեկավարների և պետական քաղաքացիական ծառայողների վերապատրաստումը առաջնային կարևորության ոլորտների, որոնք նախապես կորոշվեն,
- համագործակցություն ուսումնական հաստատությունների միջև և ուսումնական հաստատությունների և ֆիրմաների միջև,
- ուսուցիչների, ուսանողների, կառավարիչների, երիտասարդ գիտնականների ու հետազոտողների և երիտասարդության ներկայացուցիչների փոխանակում,
- Եվրոպական ուսումնական համապատասխան հաստատություններում դասավանդման խրախուսում,
- Համայնքի անդամ պետությունների ազգային լեզուների ուսուցում,
- մասնագիտական որակավորում ունեցող համաժամանակյա թարգմանիչների կատարելագործում,
- լրագրողների վերապատրաստում,
- հրահանգիչների վերապատրաստում:
Մի Կողմի հնարավոր մասնակցությունը մյուս Կողմի կրթության և մասնագիտական վերապատրաստման բնագավառի համապատասխան ծրագրերում կիրականացվի նրանց համապատասխան ընթացակարգերի համաձայն, և, անհրաժեշտության դեպքում, հաստատությունների շրջանակները և համագործակցության պլանները կկառուցվեն Համայնքի «ԹԵՄՊՈՒՍ» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության հիման վրա: