Հոդված 56. ՏՐԱՆՍՊՈՐՏ
Հոդված 56. ՏՐԱՆՍՊՈՐՏ
Կողմերը կզարգացնեն և կամրապնդեն իրենց համագործակցությունը տրանսպորտի բնագավառում:
Այդ համագործակցությունը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության տրանսպորտային համակարգերի և ցանցերի նորացմանն ու վերակառուցմանը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, ավելի գլոբալ տրանսպորտային համակարգ ստեղծելու նպատակով տրանսպորտային համակարգերի համատեղելիության զարգացմանն ու ապահովմանը: Հատուկ ուշադրություն կդարձվի Անդրկովկասյան տարածաշրջանի անկախ պետությունների միջև և այլ հարևան պետությունների հետ հաղորդակցության բոլոր ավանդական միջոցների գործադրմանը: Համագործակցությունը կընդգրկի, ի թիվս այլոց`
- ավտոճանապարհային տրանսպորտի, երկաթուղու, օդանավակայանների, նավահանգիստների կառավարման և գործունեության արդիականացումը,
- երկաթգծերի, ջրային ուղիների, ավտոմայրուղիների, նավահանգիստների, օդանավակայանների և օդագնացության ենթակառուցվածքի արդիականացումն ու զարգացումը, ներառյալ հիմնական տրանսպորտային ուղիների նորացումը, որը փոխադարձ հետաքրքրություն է ներկայացնում տրանս-եվրոպական ճանապարհների և տրանսպորտի այլ տեսակների արդիականացման համար, մասնավորապես, նրանց, որոնք ընդգրկված են ՏՐԱՍԵԿԱ ծրագրում,
- բազմաբնույթ փոխադրումների խրախուսում և զարգացում,
- հետազոտական և զարգացման համատեղ ծրագրերի խրախուսում,
- օրենսդրական և կառուցվածքային շրջանակների հիմքերի նախապատրաստում, տրանսպորտային քաղաքականության և դրա իրականացման մեխանիզմների կատարելագործում, ներառյալ սեփականաշնորհումը տրանսպորտի բնագավառում: