Հոդված 57
Հոդված 57
Կողմերը, համապատասխան իրենց լիազորությունների և իրավասությունների, կընդլայնեն և կամրապնդեն համագործակցությունը հետևյալ բնագավառներում.
- հեռահաղորդակցության միջոցների և փոստային ծառայությունների ոլորտների զարգացման բնագավառում քաղաքականության և ուղեցույցների մշակում,
- հեռահաղորդակցության միջոցների և փոստային ծառայությունների վարձաչափերի քաղաքականության և գործավարության սկզբունքների զարգացում,
- տեխնոլոգիաների և «նոու-հաու»-ի փոխանցում, ներառյալ` եվրոպական տեխնիկական ստանդարտները և հավաստագրային համակարգերը,
- հեռահաղորդակցության միջոցների և փոստային ծառայությունների վերաբերյալ ծրագրի զարգացման խրախուսում ու կապիտալ ներդրումների ներգրավում,
- հեռահաղորդակցության միջոցների և փոստային ծառայությունների մատուցման որակի ու արդյունավետության բարձրացում` ենթաոլորտների գործունեությունների ազատականացման ճանապարհով,
- հեռահաղորդակցության առաջադիմական կիրառություն, հատկապես էլեկտրոնային ֆոնդերի փոխանցման բնագավառում,
- հեռահաղորդակցության միջոցների ցանցերի կառավարում և դրանց օպտիմիզացում.
- հեռահաղորդակցության միջոցների և փոստային ծառայությունների մատակարարման և ռադիոհաճախականության սպեկտրի օգտագործման համար համապատասխան կարգավորիչ կայանների ձեռքբերում,
- շուկայական պայմաններում հեռահաղորդակցության միջոցների և փոստային ծառայությունների գործառմանը վերաբերող գործնական դասընթացներ: