Հոդված 66. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հոդված 66. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Համագործակցությունն այս բնագավառում կնպատակաուղղվի արդյունավետ վիճակագրական համակարգի զարգացմանը, որը կոչված է ապահովելու տնտեսական բարեփոխումների առաջընթացին օժանդակություն և այն դիտարկելու համար անհրաժեշտ հավաստի վիճակագրություն ապահովելուն, ինչպես նաև նպաստելու Հայաստանի Հանրապետությունում մասնավոր ձեռնարկատիրության զարգացմանը:
Կողմերը մասնավորապես կհամագործակցեն հետևյալ ուղղություններով`
- Հայաստանի վիճակագրական համակարգի համապատասխանեցում միջազգային մեթոդներին, ստանդարտներին և դասակարգմանը,
- վիճակագրական տեղեկության փոխանակում,
- տնտեսական բարեփոխումների կառավարման և իրագործման համար անհրաժեշտ մակրո և միկրո վիճակագրական տեղեկատվության ապահովում:
Այս առումով Համագործակցությունը կօժանդակի Հայաստանի Հանրապետությանը` տրամադրելով տեխնիկական օգնություն: