ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ԵՎ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԳԱՂԹԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 71. ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐ
Հոդված 71. ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐ
Իրենց լիազորությունների և իրավասությունների շրջանակներում Կողմերը կհամագործակցեն թմրանյութերի և հոգեներգործուն նյութերի ապօրինի արտադրության, մատակարարման և առևտրի դեմ տարվող պայքարի քաղաքականության և միջոցառումների արդյունավետության, ներառյալ` դրանք պարունակող դեղատոմսային նշանակության քիմիական հիմքերի տարածման կանխարգելման, ինչպես նաև թմրանյութերի օգտագործման կրճատման և կանխարգելման նպատակով: Նշված բնագավառում համագործակցությունը կհիմնվի փոխադարձ խորհրդակցությունների և սերտ համակարգման վրա` Կողմերի միջև թմրամիջոցներին առնչվող բնագավառների նպատակների և միջոցների վերաբերյալ: