ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 79
Հոդված 79
1. Համագործակցության խորհուրդը բաղկացած կլինի Եվրամիության ու Եվրոպական համայնքի հանձնաժողովի անդամներից, մի կողմից, և Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներից, մյուս կողմից:
2. Համագործակցության խորհուրդը կհաստատի ընթացակարգի իր կանոնները:
3. Համագործակցության խորհրդի նախագահումը հերթականությամբ իրականացվում է Համագործակցության ներկայացուցչի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության անդամի կողմից: