Հոդված 86
Հոդված 86
1. Սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերից յուրաքանչյուրը երաշխավորում է, որ մյուս Կողմի ֆիզիկական և իրավաբանական անձանց համար կապահովվի սեփական անձանց նկատմամբ խտրականության բացառում Կողմի իրավասու դատարաններում և վարչական մարմիններում` անձի և սեփականության իրավունքները, ներառյալ մտավոր, արդյունաբերական և առևտրային սեփականությունը պաշտպանելու համար:
2. Իրենց համապատասխան լիազորությունների և իրավասությունների շրջանակներում Կողմերը.
- խրախուսում են վեճերի լուծումը արբիտրաժի միջոցով, որոնք կարող են ծագել Հայաստանի Հանրապետության և Համագործակցության տնտեսավարող սուբյեկտների միջև` կնքված առևտրային և համագործակցության գործարքների կապակցությամբ,
- համաձայնում են, որ երբ վեճը ներկայացվում է միջնորդ դատարան, վեճի յուրաքանչյուր կողմ կարող է ընտրել միջնորդ դատավորին, անկախ ազգությունից, բացառությամբ այն դեպքերի, երբ Կողմերի ընտրած միջնորդ դատարանի մասին կանոնները այլ կերպ չեն նախատեսում և, որ նախագահող երրորդ միջնորդ դատավորը կամ դատավորներից մեկը լինի երրորդ երկրի քաղաքացի,
- կհանձնարարեն իրենց տնտեսվարող սուբյեկտներին` փոխհամաձայնության հիման վրա ընտրել իրենց պայմանագրերի համար կիրառելի օրենքներ,
- կխրախուսեն Միավորված ազգերի կազմակերպության Միջազգային առևտրական իրավունքի հանձնաժողովի «UNCITRAL» կողմից մշակված միջնորդ դատարանի մասին կանոնների կիրարկումը 1958թ. հունիսի 10-ին Նյու Յորքում ընդունված Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին Կոնվենցիայի մասնակից պետության ցանկացած կենտրոնի միջոցով արբիտրաժային ընթացակարգը: