Հոդված 87
Հոդված 87
Սույն Համաձայնագրում ոչինչ չի խոչընդոտում Կողմերին ձեռք առնել միջոցներ.
ա) որոնք նա համարում է անհրաժեշտ` կանխելու տեղեկատվության բացահայտումը, որը կհակասի իր անվտանգության էական շահերին,
բ) որոնք վերաբերում են զենքի, զինամթերքի կամ ռազմական միջոցների արտադրությանը կամ առևտրին, պաշտպանական նպատակների համար անհրաժեշտ հետազոտություններին, կատարելագործմանը կամ արտադրությանը, պայմանով, որ այդ միջոցները չեն վատթարացնի մրցակցության պայմանները, որոնք առնչվում են հատուկ ռազմական նպատակների համար չնախատեսված արտադրանքներին,
գ) որոնք նա կարևոր է համարում իր անվտանգության համար` օրենքի և կարգի պահպանմանը սպառնացող ներքին լուրջ տարաձայնությունների, պատերազմի կամ լուրջ միջազգային լարվածությունների սրման դեպքում, որոնք կարող են պատերազմի պատճառ դառնալ կամ խաղաղության և միջազգային անվտանգության պահպանման ուղղությամբ իր ստանձնած պարտավորությունները կատարելու համար,
դ) որոնք նա անհրաժեշտ է համարում իր միջազգային պարտավորությունների կատարման և արդյունաբերական ապրանքների ու տեխնոլոգիաների համատեղ օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար: