ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 88
Հոդված 88
1. Սույն Համաձայնագրում ընդգրկված ոլորտներում և առանց վնասելու դրանում որևէ հատուկ դրույթ`
- Հայաստանի Հանրապետության կողմից Համագործակցության նկատմամբ կիրառվող միջոցառումները կբացառեն ցանկացած խտրականություն Անդամ պետությունների, դրանց քաղաքացիների կամ ընկերությունների ու ֆիրմաների միջև,
- Համագործակցության կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ կիրառվող միջոցառումները կբացառեն ցանկացած խտրականություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամ դրա ընկերությունների ու ֆիրմաների միջև:
2. 1-ին կետի դրույթները չեն հակասում Կողմերի իրավունքին` կիրառելու իրենց բյուջետային օրենսդրության համապատասխան դրույթները ոչ համարժեք պայմաններում գտնվող հարկատուների նկատմամբ` նկատի ունենալով նրանց բնակության վայրը: