Հոդված 89
Հոդված 89
1. Կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել Համագործակցության խորհրդին սույն Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման կապակցությամբ ծագած ցանկացած վեճի կապակցությամբ:
2. Համագործակցության խորհուրդը տարաձայնությունները կարող է լուծել հանձնարարականների միջոցով:
3. Եթե հնարավոր չէ տարաձայնությունները լուծել 2-րդ կետի համաձայն, ապա Կողմերից յուրաքանչյուրը կարող է ծանուցել մյուս Կողմին իր միջնորդ դատավորի նշանակման մասին, իսկ մյուս Կողմը պետք է երկու ամսվա ընթացքում նշանակի երկրորդ միջնորդ դատավորին: Սույն գործընթացում Համագործակցությունը և Անդամ պետությունները կհամարվեն վեճի մի Կողմ: Համագործակցության խորհուրդը կնշանակի երրորդ միջնորդ դատավորին:
Միջնորդ դատավորների հանձնարարականները պետք է ընդունվեն ձայների մեծամասնությամբ: Այդ հանձնարարականները չպետք է կրեն Կողմերի կողմից պարտադրվող բնույթ:
4. Համագործակցության խորհուրդը կարող է հաստատել վեճերի լուծման ընթացակարգի կանոնները: