Հոդված 95
Հոդված 95
1. Կողմերը ձեռք կառնեն ընդհանուր կամ առանձնահատուկ միջոցներ, որոնք անհրաժեշտ են Համաձայնագրում նշված պարտավորությունների կատարման համար: Նրանք պետք է հետևեն Համաձայնագրում նշված նպատակների կատարմանը:
2. Եթե Կողմերից մեկը գտնում է, որ մյուս Կողմը թերանում է սույն Համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարման հարցում, ապա նա կարող է ձեռք առնել համապատասխան միջոցներ: Մինչ այդ, բացառությամբ հատուկ դեպքերի, նա պետք է Համագործակցության խորհրդին ներկայացնի գործին առնչվող ամբողջ տեղեկությունը, որն անհրաժեշտ է իրավիճակը պարզաբանելու համար` Կողմերի համար ընդունելի լուծում գտնելու նպատակով:
Այդ միջոցներն ընտրելիս նախապատվությունը պետք է տրվի նրանց, որոնք ամենաքիչն են խախտում սույն Համաձայնագրի կիրառումը: Նման միջոցների մասին անհապաղ պետք է տեղյակ պահել Համագործակցության խորհրդին` մյուս Կողմի պահանջով: