ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 97
Հոդված 97
Սույն Համաձայնագիրն, այնքան ժամանակ, քանի դեռ նրանում նշված համապատասխան իրավունքները ձեռք չեն բերվել ֆիզիկական անձանց և տնտեսվարող սուբյեկտների կողմից, չի խախտում այն իրավունքները, որոնք վերջիններս ունեն ըստ, մի կողմից` Հայաստանի Հանրապետության և, մյուս կողմից` մեկ կամ ավել Անդամ պետությունների միջև գործող համաձայնագրերի, բացառությամբ Համագործակցության իրավասության տակ ընկնող ոլորտների և առանց վնասելու Անդամ պետությունների պարտավորությունները, որոնք բխում են սույն Համաձայնագրից` իրենց իրավասության տակ ընկնող ոլորտներում: