Հոդված 101
Հոդված 101.
Սահմանադրությամբ և սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով սահմանադրական դատարան կարող են դիմել՝
1) Հանրապետության Նախագահը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1, 1.1, 1.2, 2, 3, 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքերում.
2) Ազգային ժողովը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1.1, 1.2, 3, 5, 6, 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքերում.
3) պատգամավորների առնվազն մեկ հինգերորդը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքերում.
4) կառավարությունը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1, 1.1, 1.2, 7, 8.2-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքերում.
5) տեղական ինքնակառավարման ներկայացուցչական մարմինները՝ իրենց սահմանադրական իրավունքներին առնչվող՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված նորմատիվ ակտերի սահմանադրականության կամ պետական մարմինների՝ սահմանադրական լիազորությունների գերազանցումը վիճարկելու հարցով.
6) յուրաքանչյուր ոք՝ որոշակի գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը և վիճարկվում է իր նկատմամբ կիրառված օրենքի այս կամ այն դրույթի սահմանադրականությունը.
7) դատարանները և գլխավոր դատախազը՝ իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործին առնչվող նորմատիվ ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով.
8) մարդու իրավունքների պաշտպանը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված նորմատիվ ակտերի՝ Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանության հարցերով.
9) Հանրապետության Նախագահի և պատգամավորության թեկնածուները՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-ին և 4-րդ կետերի շրջանակներում իրենց առնչվող հարցերով.
10) կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքերում.
11) արդարադատության նախարարը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 8.1-ին կետում նախատեսված դեպքերում:
Սահմանադրական դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում: